211652_close_icon
views-count1525 դիտում article-date 21:54 27-04-2025

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել ԻԻՀ կառավարությանը։

«Խորապես վշտացած ենք Բանդար-Աբբասում տեղի ունեցած ողբերգությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին, ինչպես նաև զոհերի ընտանիքներին և հարազատներին։ Վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում»,- նշված է ԱԳՆ X-ի էջում։

Հիշեցնենք՝ Իրանի Բանդար-Աբբաս նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Իրանում ապրիլի 28-ը համազգային սգի օր է հայտարարվել։

Նմանատիպ նյութեր