211652_close_icon

Ավտովթար Երևանում. Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi Chariot»-ը և «Lada Priora»-ն. վարորդները հրաժարվել են պարեկային ծառայությունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2836 դիտում article-date 15:43 20-04-2025
Երեկ՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։  Ժամը 12:30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «Lada Priora» և «Mitsubishi Chariot» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, սակայն վարորդները հայտնել են, որ իրենք չեն տուժել և հրաժարվել են պարեկների կողմից մատուցվող ծառայությունից։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր