211652_close_icon
views-count2992 դիտում article-date 20:49 18-04-2025

Հերոսաբար նահատակված զինվորի հորը շարունակում են ապօրինաբար տնային կալանքի ռեժիմում պահել․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է․ «Զոհված հերոս զինվորի հայր Գարիկ Գալեյանի տնային կալանքի հետ կապված` նկատեցի փաստաբանի հայտարարությունը, որ դատարանի որոշմամբ սահմանված նրա տնային կալանքի ժամկետն ավարտվել է, բայց նա, փաստաբանի պնդմամբ, շարունակում է ապօրինաբար մնալ տնային կալանքի ռեժիմում:

Սա անհապաղ պարզաբանում պահանջող հարց է, ու պետք է հրատապ լուծում ստանա: Խոսքը մարդու անձնական ազատության սահմանադրական իրավունքի մասին է:

Կոնկրետ դեպքում հարցն առավել հրատապ է և զգայուն, քանի որ խոսքն այնպիսի մարդու մասին է, ով 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված զինվորի հայր է: Էլ չհաշված, որ երկուշաբթի օրը Սուրբ Հարության տոնին հաջորդող մեռելոցի օրն է»:

 

Նմանատիպ նյութեր