slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Պաշտոնապես բացվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Զանգերի կենտրոնը
211652_close_icon

Պաշտոնապես բացվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Զանգերի կենտրոնը

views-count2221 դիտում article-date 17:23 15-04-2025
Ապրիլի 14-ին ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում բացվեց Զանգերի կենտրոնը։ Կենտրոնի շահառուները ոչ միայն Հայաստանի քաղաքացիներն են, այլև օտարերկրացիներ, փախստականներ, տեղահանվածներ, պարզապես Հայաստանից դուրս գտնվող և Հայաստանով հետաքրքրված անձինք՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տեղեկատվություն ստանալ միգրացիայի և քաղաքացիության ոլորտում իրականացվող ծառայությունների մասին։
 
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ծառայության թեժ գծին փոխարինելու եկած Զանգերի կենտրոնը պաշտոնապես գործարկվում է վերապատրաստված աշխատակիցներով և տեխնիկապես վերազինված։ Ծառայության պետ Նելլի Դավթյանի խոսքով՝ կենտրոնի բացումը սպասված էր։ Տեխնիկական լուծումների արդյունավետ իրականացման, ծառայության գործընկերների աջակցության շնորհիվ կարճ ժամանակահատվածում հաջողվեց ստեղծել բովանդակությանը համահունչ կենտրոն։
 
ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ապրիլի 14-ին գործարկվել է նաև տեղեկատու՝ դարձյալ քաղաքացիներին պատշաճ տեղեկատվություն տրամադրելու նպատակով։ Եթե անձը Ծառայության գլխամասային գրասենյակ այցելել է միայն տեղեկատվություն ստանալու համար, ապա պատասխանները կարող է ստանալ՝ մոտենալով տեղեկատուին։
 
Ծրագիրն իրականացվել է Եվրոպայի խորհրդի՝ «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի և «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության աջակցությամբ։

Նմանատիպ նյութեր