211652_close_icon

Բաքվում հայ գերիների «դատերի» նպատակն է ոչնչացնել Արցախի սուբյեկտայնությունը. Տարոն Սիմոնյան

views-count1987 դիտում article-date 18:25 10-04-2025
Բաքվից ստացվող հաղորդագրություններից ելնելով` հայերին «դատում են» ոչ միայն մարդկության դեմ հանցագործությունների համար։ Կարմիր գծով անցնում է «ապօրինի կազմավորմանը» մասնակցելու մեղադրանքը, «Բաքվում պահվող հայ գերիների ու նրանց վերադարձի ուղիների» թեմայով քննարկման ժամանակ ասել է նախկին պատգամավոր, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը։

«Իզուր չէ, որ Ադրբեջանի կողմից թիրախներից մեկը դարձավ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն անուղղակիորեն ստեղծվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա։ Անգամ միջազգային հանրությունն ուներ կոնսենսուս, որ Արցախը ձևավորվել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- նշել է նա։

Ըստ Սիմոնյանի՝ Ադրբեջանի վերջին նպատակներից մեկը ռազմական հանցագործությունների մեղադրանքների հաստատումն ու տեղափոխումն է առանձին անձանցից, այդ թվում` Հայաստանի վրա։

«Եթե Արցախը չկա որպես սուբյեկտ, ապա մեղադրյալները ներկայացնում են Հայաստանը, հետևաբար մեղքը նրա վրա է։ Բաքվի «դատավարությունների» վերջին նպատակը հայ ժողովուրդն է»,- շեշտել է նա։

 

Նմանատիպ նյութեր