211652_close_icon

«Եթե դուրս գաք Գյումրու փողոցներ ու հարցնեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, կարող է չհիշեն, բայց եթե նրա մականունը տաք, շատերը շատ բան կպատմեն»․ Կարապետ Պողոսյան. Aravot.am

views-count3694 դիտում article-date 11:38 08-04-2025
Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ պատգամավորին ու հայ տղամարդուն ոչ վայել պահվածքը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ բնավ զարմանալի չի համարում, քանի որ, ըստ նրա, գյումրեցիները վաղուց են տվել Անդրանիկ Քոչարյանի բնութագիրը՝ նրան մականուն կնքելով։

«Անդրանիկ Քոչարյանի դրսևորած վարքագիծը միանշանակ անդաստիարակ մարդու վարքագիծ է, գուցե համաձայն չէ, թող դատի տա, խնդիր չունեմ։ Ինչպես կվերաբերվեն գյումրեցիները նրա գործունեությանը, գյումրեցիները ժամանակին վերաբերվել են ու դրա համար իրեն կոչել «հրեշ Անդո» մականունով։ Ինձ թվում է՝ դրա մեջ արդեն ամեն ինչ ասված է, էս դեպքում էլ կարող է դատի տալ բոլոր գյումրեցիներին, կարծում եմ՝ դատարանում բոլորով միասին կհիմնավորենք», -Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կարապետ Պողոսյանը։

Նա դեռ 2020 թվականի օգոստոսին մի քանի հարցադրումներ էր հղել Անդրանիկ Քոչարյանին՝ որպես ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահի՝ խնդրելով պարզաբանել հետևյալ հարցերը․

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր