Խոշոր ավտովթար՝ Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանագոտում. «Volkswagen Passat»-ը բախվել է քարերին և հայտնվել ձորում. վարորդը, ով տեղափոխվել է հիվանդանոց, առաջին հերթին փրկվել է ամրակապվելու շնորհիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանագծում։ Ժամը 10:30-ի սահմաններում «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին, դեպի Աշտարակ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության է հասել նշված վայրում անասնապահությամբ զբաղվող մի քաղաքացի, հետո նրան միացած այլ քաղաքացիներ, և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վարորդը եղել է ամրակապված և դրա արդյունքում է, որ չի հայտնվել ավտոմեքենայից դուրս։
Դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է որ վթարը Արագածոտնի մարզի վարչական տարածքում է, ինչից հետո ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Այս պահին Կոտայքի գումարտակի պարեկները արդեն լքել են դեպքի վայրը և տեղում ծառայություն են կատարում Արագածոտնի գումարտակի պարեկները։
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։