211652_close_icon

Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան

views-count1003 դիտում article-date 11:52 31-03-2025
Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ,

շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ քվեի, յուրաքանչյուրիդ վստահության և պատվախնդրության համար: Այս մասին Ֆեյսբուքի իր Էջում գրել է Գյումրիի համայնքապետի ընտրություններում առավելագույն ձայներ ստացած Սարիկ Մինասյանը:

«Մեզ համար մարդը բարձրագույն արժեք է, մեր սկզբունքներում տեղ չունեն սպառնալիքը, պարտադրանքը, խաբեությունը, ցինիզմն ու սուտը:

Սիրելի՛ գյումրեցիներ, պարտավորված ենք ձեր վստահության համար, որն ի ցույց եք դրել ապահովելով կրկնակի քվեներ` ի համեմատություն շեմը հաղթահարած 2-րդ ուժի: Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին: Շարունակելու ենք Գյումրու զարգացման և շենացման մեր բոլոր ծրագրերը»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր