211652_close_icon

Գումարով բանակից ազատվելը ՔՊ-ական իշխանությունն է օրինականացրել․ իրավապաշտպանի պատասխանը Սարիկ Մինասյանին

views-count2272 դիտում article-date 21:11 28-03-2025
Իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

««Արցախը ամենավատ տեղն էր, գյումրեցիները փող էին տալիս, որ իրենց երեխաները չգնային այնտեղ ծառայելու», երեկ հայտարարել է Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն՝ ակնհայտորեն շահարկելով Արցախի թեման՝ Արցախը ևս մեկ անգամ նսեմացնելու նպատակով։ Այս հայտարարությունը հիմնված է բամբասանքի վրա։ Բանակից գումարով ազատման դեպքերը վերջին առնվազն 15 տարում, եթե ոչ ավել, խիստ նվազել են, չեմ բացառում եզակի դեպքերը։ Բայց վստահաբար պնդում եմ, որ այդ հարցը խիստ էր դրված հենց Սեյրան Օհանյանի կողմից։ Բազմաթիվ առիթներ են եղել դրանում համոզվելու։

Մարդիկ տագնապում էին ոչ թե Արցախ ծառայության ուղարկելուց, այլ հեռավորությունից և բանակում տիրող բարքերից, խաղաղ պայմաններում տեղի ունեցող մահվան դեպքերից։ Այնպես չէ, որ Հայաստանի զորամասերում դա տեղի չէր ունենում կամ հիմա տեղի չի ունենում, արդեն՝ առանց Արցախի։ Գումարով բանակից ազատվելը օրինականացրեց ՔՊ-ական իշխանությունը՝ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի բերած նախագծով, որով հարուստները կարող են վճարել որոշակի գումար զինվորական ծառայությունից ազատվելու համար։ Նախկինները գլխի չէին ընկել դա անել։

Ու հիմա փող ունեցողների փոխարեն բանակ են զորակոչվում հիվանդ տղաները, մտավոր հետամնացները։

Ինչու էր Արցախը ամենավատ տեղը, ՔՊ-ական քաղաքապետի թեկնածուն չի բացահայտել, բայց փաստ է, որ Արցախն այն ժամանակ կար և մենք սիրում էինք Արցախն ինչպես առանձնահատուկ մի աշխարհ»։

 

Նմանատիպ նյութեր