211652_close_icon

Բաքվում պահվող հայերի հարցով մտահոգությունները փոխանցվել են ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին. Մանե Թանդիլյան

views-count2032 դիտում article-date 19:16 28-03-2025
Մարտի 14-ին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ մեր ակցիայի շրջանակներում ուղարկված նամակին ստացել ենք պատասխան Հայաստանում ՄԱԿ-ի Մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբից, առ այն, որ մեր մտահոգությունները և հաղորդագրությունը փոխանցվել են ՄԱԿ-ի համապատասխան մարմիններ, այդ թվում՝ Քաղաքական և խաղաղաշինության հարցերի դեպարտամենտին, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին և ՄԱԿ-ի քարտուղարությանը։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Ի պատասխան՝ մենք հանդիպում ենք խնդրել ՄԱԿ-ի Մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբից՝ քննարկելու մեր բարձրացրած հարցերի ընթացքը։

Հիշեցնեմ, որ մենք պահանջում ենք Ադրբեջանում ՄԱԿ-ի Մշտական համակարգող հրատապ այցելի Բաքվում գտնվող մեր գերիներին և ներկա գտնվի նրանց նկատմամբ իրականացվող «դատավարություններին»»,- գրել է նա:

 

Նմանատիպ նյութեր