211652_close_icon

Ալիևը իր 15 րոպեանոց ելույթում հայերի մասին արտահայտվելիս 11 անգամ կիրառել է «թշնամի» եզրույթը. ադրբեջանագետ

views-count3181 դիտում article-date 23:23 27-03-2025
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը. «Այսօր Ալիևը իր 15 րոպեանոց ելույթում հայերի մասին արտահայտվելիս 11 անգամ կիրառել է «թշնամի» եզրույթը։ Նա նաև ասել է․ «Սա բազմիցս ասել եմ՝ հայկական ֆաշիզմը ֆաշիզմի գագաթնակետն է»։ Սա այն Ալիևն է, ում սրբագործման ու մաքրազերծման աշխատանքների համար Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում։ Ես հաճախ եմ ասում, եթե Ալիևը ֆաշիստ է ման գալիս, ուղղակի պետք է նայի հայելու մեջ։ Ես դա հենց այնպես չեմ ասում։ Այս հոդվածում հավաքված են 2024-ի թվականի Ալիևի՝ ատելության խոսք պարունակող ելույթները։

Ադրբեջանի ղեկավարության հրահրած լայնածավալ թշնամանքը կարևոր դեր է խաղացել գերիշխանության ազգային մտածելակերպի ձևավորման գործում՝ միավորելով բնակչությանն ընդհանուր թշնամու դեմ, ուժեղացնելով ատելության քարոզչությունը Հայաստանի և հայերի նկատմամբ, ապահովելով աջակցություն ռազմական ագրեսիայի համար և բնական դարձնելով բռնությունը՝ միաժամանակ կասեցնելով հաշտեցման կամ խաղաղության ցանկացած հեռանկար։ Այս միտումը շարունակվել է 2024-ի ընթացքում, երբ Ալիևն իր ելույթներում հայերին բազմիցս անվանել է «շնագայլեր», «ճագարներ», «արյունարբու թշնամիներ», «վանդալներ» և կիրառել այլ նվաստացնող բառեր։

Հոդվածը հասանելի է հայերենով և անգլերենով (https://evnreport.com/politics/azerbaijans-sham-trials/)։ Դրա տարածմամբ մեծապես կօգնեք Ալիևի ռասիստական քաղաքականությունը ի ցույց դնելու գործին՝
https://evnreport.com/arm/politics-arm/azerbaijans-sham-trials-arm/»:

 

Նմանատիպ նյութեր