Թուրքիայում տեղի ունեցողն ամբողջությամբ այդ երկրի ներքին գործն է. Իրանի արտգործնախարար
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային զարգացումներին։ Հաղորդում է ermenihaber.am-ը:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Պաղեստինի, Գազայի, Լիբանանի և Սիրիայի վրա իսրայելական հարձակումների, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Եմենի վրա ռազմական հարձակման վերաբերյալ։
Անդրադառնալով Թուրքիայում ներքաղաքական իրավիճակին՝ Արաղչին վերահաստատել է Իրանի դիրքորոշումը, ըստ որի՝ Թուրքիայում տեղի ունեցողն ամբողջությամբ այդ երկրի ներքին գործն է։ Իրանի արտգործնախարարը նաև համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի իշխանությունները կկառավարեն այդ զարգացումները՝ ելնելով թուրք ժողովրդի շահերից։