211652_close_icon

ՀԱՊԿ-ը մի հատ իրեն պետք է վերանայի, հասկանա՝ ինքը գոյություն ունի՞, թե՝ չունի. Ալեն Սիմոնյան

views-count562 դիտում article-date 11:59 25-03-2025
Մենք երբևիցե չենք հայտարարել, որ աշխարհի որևէ երկրի հետ խզում ենք կամ խզելու ենք մեր հարաբերությունները, նույնը վերաբերում է Ռուսաստանին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին:

ԱԺ նախագահը նշեց, որ լարվածություն չկա։ Այսինքն, դա մարտավարություն չէ, այլ ըստ իրավիճակի: Այն բաները, որ տեղի են ուեցել 2020-2023-ին ու նաև 2024 թթ-երին, մեր վերաբերմունքը նույնն է մնացել, մեր հարցադրումները նույնն են մնացել: Եվ խոսքը միայն ՀԱՊԿ-ի մասին չէ: Պետք է այդ խնդիրների շուրջ խոսենք, և մենք խոսում ենք ու շարունակելու ենք խոսել»,- հայտարարեց Սիմոնյանը:

Հարցին՝ քննարկումների արդյունքում հնարավո՞ր է վերանայվի ՀԱՊԿ-ի հետ համագործակցության հարցը, նա ասաց. «ՀԱՊԿ-ի հետ կապված ի՞նչը վերանայենք, ՀԱՊԿ-ը մի հատ իրեն պետք է վերանայի, հասկանա՝ ինքը գոյություն ունի՞, թե՝ չունի»:

 

Նմանատիպ նյութեր