211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ աջ դաստակի շրջանում ջերմային այրվածքով Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել 1-ամյա երեխա

views-count18653 դիտում article-date 15:01 24-03-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ջերմային կոնտակտային այրվածք աջ դաստակի շրջանում, երկրորդ-երրորդ աստիճանի, մոտ 1 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ ՀՀ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել 1-ամյա երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխան Լոռու մարզի բնակիչ 1-ամյա Ն.-ն է, ում մայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան վնասվածքը ստացել է մարտի 20-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում իր անզգուշության հետևանքով՝ տանը ձեռքը տաք վառարանին դնելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր