211652_close_icon

Բարի կամքի այս ժեստը նպաստում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված ջանքերին. ԵՄ-ն՝ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացման մասին

views-count1852 դիտում article-date 13:57 24-03-2025
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը։ Բարի կամքի այս ժեստը ոչ միայն օգնում է Սիրիայում կարիքավորներին, այլ նաև ցույց է տալիս երկկողմ երկխոսության հավելյալ արժեքը և նպաստում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված ջանքերին։ Այս մասին ասված է  Եվրոպական միության  տարածած  հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Կառավարության նիստում որոշվել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող «Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի՝ Թուրքիայի տարածքով Հայաստանի կողմից Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնության բեռները արագ և նվազ ծախսերով հասցնելու համար: 

Նմանատիպ նյութեր