Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում բախվել են «BMW»-ն, «Mercedes»-ը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2104»-ը. օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Աբովյան-Եղվարդ ավտոճոնապարհի Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում բախվել են «BMW», «Mercedes», «Opel» և «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել, սակայն վիրավորը հրաժարվել է հիվանդանոց մեկնել, ասելով, որ ինքը չի տուժել:
Մինչ շտապօգնության ժամանումը, վարորդներին ու վիրավորին օգնություն են ցուցաբերել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի, դասակի հրամանատար Սահակ Գալստյանի և դասակի հրամանատարի տեղակալ Քաջիկ Ավետիսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Ֆոտոլրագրողւ տեղեկություններով՝ «Mercedes»-ը վարել է 27-ամյա Ներսես Պ.-ն, «ՎԱԶ 2104»-ը վարել է 30-ամյա Հայկազ Ա.-ն, «Opel Vectra»-ն վարել է 28-ամյա Գարեգին Ա.-ն, իսկ «BMW»-ն վարել է 33-ամյա Աշոտ Խ.-ն:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։