211652_close_icon

Մարտի 22-ին մեկ ժամով կանջատվի Երևանի հիմնական փողոցների արտաքին լուսավորությունը

views-count1006 դիտում article-date 19:41 21-03-2025
«Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում մարտի 22-ին՝ ժամը 20:30-21:30-ը կանջատվի Երևանի հիմնական փողոցների և «Երքաղլույս» ՓԲԸ կողմից սպասարկվող մյուս հանրային վայրերի արտաքին լուսավորությունը:

«Աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց՝ Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու գործում»,- նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր