211652_close_icon

Վերջին շրջանում չեմ հիշում թշնամու կողմից նման ինտենսիվությամբ վարվող ապատեղեկատվական գրոհ. իրանագետ

views-count2356 դիտում article-date 23:58 17-03-2025
Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը. «Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան չի դադարում Հայաստանին մեղադրել ադրբեջանական բաշիբոզուկների դիրքերն, իբր, գնդակոծելու մեջ։

Ապատեղեկատվական քարոզչական գործողությանն արդեն միացել է նաև այս վարչախմբի պետական AzTv հեռուսատաալիքը, որը հատուկ «ռեպորտաժում» պնդում է, թե Հայաստանը զինվում է, իբրև թե պատերազմ սկսելու և ռևանշի հասնելու նպատակով։

Առնվազն վերջին շրջանում չեմ հիշում նման ինտենսիվությամբ վարվող ապատեղեկատվական փաստացի գրոհ, ինչի իրական պատճառներն առայժմ անհասկանալի են մնում»։

#թշնամու_իրական_վիճակը

 

Նմանատիպ նյութեր