211652_close_icon

Այս փուլում ես չեմ կարծում, որ Ադրբեջանն էuկալացիայի գնա. Ալեն Սիմոնյան

views-count2170 դիտում article-date 15:38 17-03-2025
Այս փուլում ես չեմ կարծում, որ Ադրբեջանն էսկալացիայի գնա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Նոր ենք հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է և ակնհայտ է ԵՄ դիտորդների գնահատականը: Եվ աշխարհն ադրբեջանական թելեգրամյան ալիքների վրա հիմնվելով չի իր կարծիքը կազմում: Իրենք իրենց աղբյուրներն ունեն և դա պետք է ադրբեջանական կողմը հաշվի առնի»,-ասել է նա:

Սիմոնյանը նաև ավելացրել է, որ Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրից հրաժարվելու հնարավորությունը պահպանվում է, քանի դեռ այն չի ստորագրվել։

«Մինչև չստորագրվի, մինչև այն ձեռքներիս չէ, միշտ էլ վտանգված է։ Նույնիսկ եթե այնտեղից (Բաքվից․ խմբ.) հայտարարեն, որ «ինչ լավ է, մենք շատ ուրախ ենք, եկեք ստորագրենք», սակայն ստորագրման օրն ու ժամը հայտնի չլինեն, փաստաթուղթը միշտ էլ վտանգված է»,- ասաց Սիմոնյանը։

Նմանատիպ նյութեր