211652_close_icon

Տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողները կարող են փոխել իրենց քվեարկության վայրը. ԿԸՀ

views-count547 դիտում article-date 17:56 13-03-2025
Տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողները կարողեն փոխել իրենց քվեարկության վայրը: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:

Մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողները, կարող են մինչև մարտի 18-ը, ժամը 14։00-ն, դիմում ուղարկել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և իրենց նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ։

Մատչելի ընտրական տեղամասերի ցանկը հրապարակված է ԿԸՀ կայքում։

Նմանատիպ նյութեր