211652_close_icon

Քաղաքապետարանը շարունակում է ստուգայցերը՝ կանխելու փողոցային առևտուրը

views-count3040 դիտում article-date 21:36 10-03-2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ փողոցային առևտուրը կանխելու նպատակով: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Ոչ համապատասխան վայրում առևտրային գործունեություն իրականացնելու համար` կազմվել է արձանագրություն, որից հետո կատարվել է ապրանքի առգրավում։

Երևանի քաղաքապետարանը հորդորում է փողոցային առևտրով զբաղվողներին՝ զերծ մնալ իրենց ապրանքը բացօթյա պայմաններում իրացնելուց»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

Նմանատիպ նյութեր