211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում. «Կարմիր խաչ»-ի մոտ բախվել են «BMW»-ն ու «Opel»-ը. վերջինը կոտրել է բաժանարար գոտու 2 ծառ և հայտնվել հանդիպակաց հատվածում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4483 դիտում article-date 12:11 10-03-2025
Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում՝ «Կարմիր խաչ»-ի հարևանությամբ բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
 
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արման Սարգսյանն ու կրտսեր պարեկ Ռոբերտ Ապրեսյանը:
 
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «BMW»-ի վարորդը, ով դեպի Աշտարակ ընթանալիս բախվել է «Opel»-ին, վերջինն էլ անցել է բաժանարար գոտու կանաչ գազոնով, կոտրել 2 ծառ և մասամբ հայտնվել հանդիպակաց գոտում: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր