211652_close_icon

Երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս արևելք

views-count11512 դիտում article-date 09:49 08-03-2025
Այսօր՝ մարտի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:26-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05։26-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.88⁰ և արևելյան երկայնության 44.29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4․6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում՝ 2-4 բալ ուժգնությամբ։

Նմանատիպ նյութեր