Մեր շահերից է բխում, որ Արցախի ղեկավարները չդատապարտվեն այն բանի համար, որ իրենք ինքնորոշման գաղափարը պաշտպանել են և Արցախը պահպանել են որպես հայկական. Օհանյան
Գերիների հետ կապված հարցը բանակցային սեղանին պետք է լինի մշտական և այդ ուղղությամբ իշխանությունները պետք է համապատասխան աշխատանք տանեն` այդ հարցը բարձրացնելով և երկկողմ բանակցություններում և նաև միջազգային հարթակներում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Կարծում եմ, որ եթե նույնիսկ գաղտնի աշխատանք է տարվում, այդ գաղտնի աշխատանքը չպետք է բացառի հրապարակային աշխատանքին, որը որ պետք է երևա, և ՀՀ-ում իշխանությունները պետք է հոգատար լինեն գերիների ընտանիքների նկատմամբ:
Անընդհատ զիջելն Ադրբեջանին ոչ մի լավ տեղ չի տանելու: Մենք անընդհատ բարձրացնում ենք այն հարցը, որ Ադրբեջանում մեր ռազմաքաղաքական ղեկավարներն են, որոնք օրինական ընտրվել են Արցախի ինքնորոշման ժամանակ և նաև հետագայում Արցախի Հանրապետության ամբողջ գործունեության ընթացքում: Նրանց նկատմամբ ուղղակի անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, կեղծ դատավարություն է իրականացվում, իսկ այդ դատավարությամբ դատում են ոչ միայն նշված անձանց, այլ նաև՝ Արցախի ինքնորոշման իրավունքը և մեղադրանքի սլաքներն ամբողջությամբ ուղղում են դեպի ՀՀ:
Այս պարագայում այն իշխանությունը, որը որ ունի ամենամեծ լծակներն այդ ուղղությամբ աշխատելու, և երբ որ սլաքներն ուղղում են իրենց ուղղությամբ, եթե այդ ամենը պետք է կուլտ տա նման է նրան, որ այս 44-օրյա պատերազմի պարտությունից հետո անընդհատ ՀՀ իշխանությունները գնում են զիջումների, գտնվում են պարտադրանքի, ճնշումների ներքո և մեկ օր դրա դեմը պետք է առնել: Իսկ դրա արդյունավետ ճանապարհն այն է, որ պարտված իշխանությունները պետք է շուտվանից հեռանային և այսօր էլ դա իրենք պետք է զգան:
Մեր շահերից է բխում, որ Արցախի ռազմաքաղաքական ռեկավարները կեղծ դատավարության մասնակից չլինեն և նրանք չդատապարտվեն այն բանի համար, որ իրենք Արցախի ինքնորոշման գաղափարը պաշտպանել են և ստանձնել են այդ պաշտպանության ղեկավարությունը և տարիներ ի վեր Արցախը պահպանել են որպես հայկական»,-ասել է Օհանյանը: