211652_close_icon
views-count3913 դիտում article-date 13:51 02-03-2025

Թրամփը ստորագրել է հրաման, որով անգլերենը ճանաչվում է որպես Միացյալ Նահանգների պաշտոնական լեզու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել անգլերենը որպես Միացյալ Նահանգների պաշտոնական լեզու ճանաչելու մասին։ Փաստաթղթի տեքստը շաբաթ օրը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Այս հրամանագրով անգլերենը հաստատվում է որպես Միացյալ Նահանգների պաշտոնական լեզու»,- ասվում է փաստաթղթում։

«Մեր պատմական կառավարող փաստաթղթերը, այդ թվում՝ Անկախության հռչակագիրը և Սահմանադրությունը, գրվել են անգլերենով, հետևաբար, վաղուց էր պահանջվում անգլերենը հռչակել Միացյալ Նահանգների պաշտոնական լեզու»,- նշվում է հրամանագրի տեքստում։

Հրամանագիրը նաև ուժը կորցրած է ճանաչում 2000 թվականի փաստաթուղթը՝ բարելավելու ծառայությունների հասանելիությունը անգլերենի սահմանափակ իմացություն ունեցող անձանց համար:

ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալներով՝ ամերիկացիների ավելի քան 78%-ը խոսում է միայն անգլերեն։

Այնուամենայնիվ, միլիոնավոր ամերիկացի քաղաքացիներ և մարդիկ, ովքեր տեղափոխվել են ԱՄՆ, խոսում են նաև այլ լեզուներով, ինչպիսիք են վիետնամերենը, իսպաներենը և չինարենը: Օրինակ՝ իսպաներենն առաջին լեզուն է երկրի բնակչության մոտ 13%-ի համար։

 

Նմանատիպ նյութեր