211652_close_icon
views-count1696 դիտում article-date 13:49 28-02-2025

Նիկո՛լ Փաշինյան, ՔՊ, դուք հանցակից եք՝ ձեր լռությամբ, ձեր վարքով, Ռուբեն Վարդանյանն իր հացադուլով պաշտպանում է ՀՀ-ն. Մանե Թանդիլյան

Տարբեր մարդիկ տարբեր վայրերում կազմակերպում են հավաքներ, որովհետև իրենց սիրտը ցավում է: Այս մասին,  ի պաշտպանություն  Բաքվում պահվող ռազմագերիների ու պատանդների կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց  «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Ուզում եմ ձեզ խնդրել այս մարդկանց նկարների ներքո, Ռուբեն Վարդանյանի ձայնի, մտքի, հորդորի ներքո, որ հրաշքներ չեն լինելու, ամենքս այսօր որոշենք, որ այս մարդկանց համար այլևս մենք ենք պատասխանատու, որպես հայ ազգ, որ չի կորցրել իր արժանապատվությունը: Որևէ մեկը թող այսօրվանից իր համար որոշի ու հասկանա, որ սա կուսակցության մասին չէ, որևէ մեկի քաղաքական դիվիդենտի մասին չէ և չի լիենելու:

Հայե՛ր, սա ձեր մասին է, եթե դուք կարողանում եք գիշերը քնել՝ իմանալով, որ Ադրբեջանի բանտում հայորդի է խոշտանգվում, ես երևի ձեզ հետ խոսելու բան չունեմ: Այս շենքում են հիմա այն մարդիկ, ովքեր կարողանում են քնել գիշերը, ովքեր, լինելով պատասխանատու, որևէ բան չեն անում: Դուք վախկոտների նման ծվարել էիք, երբ Արցախի ժողովուդրը մտածում էր, դուք մոռացել եք իրենց: Այո, մոռացել էիք ու մոռացության եք փորձում մատնել նաև այս մարդկանց, ովքեր մինչև վերջին շունչը  Արցախում պայքարել են, ստոր եք բոլորդ, ովքեր հարցնում եք՝ բա ինչու չեք կռվել:

Դուք երազում էիք, որ հետ չգան, ձեզ համար գլխացավանք չլինեն, որ կարողանաք վայելեք ձեր շրջագայությունները, ձվածեղները, հեծանիվները, իշխանությունը ձեզ դրա համար է պետք: Նիկո՛լ Փաշինյան, ՔՊ, դուք հանցակից եք՝ ձեր լռությամբ, ձեր վարքով: Ռուբեն Վարդանյանն այլևս այստեղ քնել չէր կարող, որովհետև գիտեր, ինչ է կատարվում Արցախում, սա է ձեր պատկերը: Սա է՝ ինչ այսօր կատարվում է ու սրա մասին է լուռ  ճչում Ռուբեն Վարդանյանը՝ իր հացադուլով, ստորացումներով ու խոշտագումներով, նա պաշտպանում է ՀՀ-ն: Ռուբեն Վարդանյանը մահանում է ադրբեջանական բանտում գոռալով, որ ֆարս է տեղի ունենում»,- ասաց Թանդիլյանը:

Նմանատիպ նյութեր