211652_close_icon
views-count7510 դիտում article-date 19:21 26-02-2025

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն, «Chevrolet Volt»-ը, «Mercedes»-ն ու «Opel»-ը. կան վիրավորներ. «BMW»-ի վարորդ լքել է դեպքի վայրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Էրեբունի փողոցում բախվել են «BMW», «Chevrolet Volt», «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ դեպքի վայրում հավաքվածների, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար տեղակալ Կարեն Ավետիսյանի, և վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արեգ Ղամբարյանն ու կրտսեր պարեկ Սահակ Միրզոյանը: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes»-ի և «BMW»-ի գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Mercedes»-ն ու «Opel»-ը եղել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանցած, երբ «BMW»-ն բախվել է «Chevrolet»-ին, ապա «Mercedes»-ին, հետո երկաթե սյանը: 
 
«BMW»-ի վարորդը, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, վթարից հետք լքել է դեպքի վայրը: 
 
Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկությունը: 
 
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվոմ է վարորդների և վիրավորների ինքնությունը: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր