211652_close_icon
views-count1378 դիտում article-date 22:29 25-02-2025

Բաքվի դատարանում շինծու դատավարության ժամանակ Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, նիստն ընդհատվել է

Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության  ժամանակ Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, նիստն ընդհատվել է, ապա բժշկական զննումից հետո վերսկսվել է։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել որևէ հարցի։  Նրա փաստաբանի միջնորդությունը` դատարանի կազմը վիճարկելու, անհիմն է ճանաչվել և մնացել առանց քննարկման։

Հաջորդ «դատական նիստը» նշանակվել է մարտի 4-ին։

Հիշեցնենք, որ Վարդանյանը փետրվարի 19-ին հացադուլ էր հայտարարել։

Նա ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել էր միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի.

«Ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում  է արդար դատաքննության իմ իրավունքը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում ես ու իմ այստեղի փաստաբան Աբրահամ Բերմանը փորձել ենք դատարանին հասանելի դարձնել, որ ինձ համար չափազանց կարևոր է, որ «դատաքննությունը» լինի օբյեկտիվ,  այլ ոչ թե իմիտացիոն բնույթ կրի:

Ցավոք,  հենց սկզբից էլ պարզ էր, որ այս գործն ուղղված է իմ դեմ միայն նրա համար, որ ես իրացրել եմ միջազգային նորմերով սահմանված՝ կարծիքի արտահայտման ազատության և քաղաքական մասնակցության իմ իրավունքը, որի նպատակն էր պաշտպանել Արցախի քրիստոնյա հայ բնակչության իրավունքները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր