211652_close_icon

Արտակարգ դեպք՝ ՀՀ մարզերի մեկում․ ձնագնդիկ խաղալու ժամանակ այն պատահաբար դիպել է մի աղջկա, ում մայրն ու քույրը եկել են հարվածող երեխայի տուն, ծեծի ենթարկել նրան և պատճառել մարմնական վնասվածքներ

views-count17173 դիտում article-date 19:31 24-02-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ մարզերից մեկում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ նշված մարզի գյուղերից մեկում երեխաները ձնագնդիկ են խաղացել և պատահաբար ձնագնդերից մեկը դիպել է անցնող համագյուղացի մի աղջկա, ինչից հետո վերջինիս քույրն ու մայրը եկել են հարվածող երեխայի տուն, ծեծի ենթարկել և երկաթե ձողով հարվածել երեխայի գլխին, ինչի հետևանքով երեխային պատճառվել է մարմնական վնասվածքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ մեկնած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնի ծառայողներին երեխայի մայրը՝ 37-ամյա Մ․ Ս․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, իրենց տան հարակից փողոցում ձնագնդի խաղալու ժամանակ երեխաների միջև առաջացած խոսակցություններից հետո 57-ամյա Թ․ Չ․-ն դստրերի՝ 36-ամյա Ն․ Տ․-ի և 24-ամյա Կ․ Տ․-ի հետ եկել են իրենց տուն, վիճաբանել իր դստեր՝ 18-ամյա Ա․ Մ․-ի և որդու՝ 16-ամյա Հ․ Մ․-ի հետ, ծեծի ենթարկել նրանց և պատճառել մարմնական վնասվածքներ:

Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի տարածքային մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր