211652_close_icon
views-count904 դիտում article-date 13:18 24-02-2025

Մտահոգիչ է, որ, որպես խափանման միջոց, ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանին արգելվում է հրապարակային խոսել. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

«Իրազեկ քաղաքացիների միավորումում» փորձում ենք հասկանալ ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդման հիմքերի պատմությունն ու դրա արդարացիությունը։ Այդուհանդերձ, դեռևս չունենք ամբողջական տեղեկություններ այն մասին, թե կոնկրետ ի՞նչ է Էդգար Ղազարյանը ասել Սահմանադրական դատարանի դատավոր(ներ)ի հասցեին (կամ մասին)։

Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդման հիմնավորությունը հնարավոր է գնահատել միմիայն ասված խոսքերի ամբողջական ու ճշգրիտ ուսումնասիրությունից հետո։

Անկախ այդ հիմքերից, սակայն, մտահոգիչ է, որ, որպես խափանման միջոց, ընդդիմադիր գործչին արգելվում է հրապարակային խոսել։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր