211652_close_icon

Փետրվարի 24-25-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում

views-count1204 դիտում article-date 19:53 23-02-2025
Փետրվարի 24-25-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։ Այդ մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակը։

Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին և հանդես կգա ելույթներով:

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

Նմանատիպ նյութեր