211652_close_icon
views-count2374 դիտում article-date 21:19 22-02-2025

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը դարձել է ​​աշխարհի գավաթի առաջին փուլի հաղթող՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից

Վահագն Դավթյանը դարձել է գեղարվեստական ​​մարմնամարզության աշխարհի գավաթի առաջին փուլի հաղթող։ Նա առաջ է անցել Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներ Նիկիտա Սիմոնովից և Մեհմետ Քոսակից։

Եզրափակչում Դավթյանը վաստակել է 14,133 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13,966 միավորով 4-րդն է:

Աշխարհի գավաթի որակավորման փուլի արգելքը հաղթահարել էին նաև Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր), ինչպես նաև Արթուր Դավթյանը (հենացատկ):

Նմանատիպ նյութեր