211652_close_icon
views-count925 դիտում article-date 20:40 22-02-2025

Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ընդդիմադիր լինելու համար․ Միքայել Նահապետյան

Հասարակական գործիչ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՍԴ դատավորներին առանց հայհոյանքի քննադատելու համար ու միակ բանը որ պահանջում է քննչական կոմիտեն` արգելել Էդգար Ղազարյանին քննադատական հանրային խոսք հնչեցնել։

Զգում եք չէ՞ ուր ենք հասել։ Ձեզ կարող են դատել զուտ նրա համար, որ Վահե Գրիգորյանը փխրուն սիրտ ունի ու հեշտ է նեղանում քննադատությունից։

Առաջներում քաղբանտարկյալներին գոնե ձևական մի բան կարում էին` բռնություն, զենք պահել, իշխանության տապալման փորձ-բան... հիմա մեղադրանքը ուղիղ տեքստով ընդդիմադիր լինելն է։

Ես չեմ հիշում որևէ այլ ժամանակաշրջան երբ էսքան քաղբանտարկյալ ու քաղհալածյալ լիներ Հայաստանում, իսկ ես նախորդ երկու իշխանությունների ժամանակ էղած քաղբանտարկյալներին անուն-ազգանունով հիշող մարդ եմ»։

 

Նմանատիպ նյութեր