211652_close_icon
views-count2032 դիտում article-date 09:31 19-02-2025

Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում․ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է


Փետրվարի 19-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր