211652_close_icon
views-count1318 դիտում article-date 16:21 16-02-2025

Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործիչ. Ռոբերտ Քոչարյան

Խորը ցավով տեղեկացա Ավետիք Իշխանյանի անժամանակ մահվան մասին. այս մասին ասվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում:

«Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, որի գործունեությունը մեծ գնահատանքի է արժանի՝ որպես իրականում անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործչի։

Ցավակցությունս եմ հայտնում Ավետիք Իշխանյանի ընտանիքին, հարազատներին, համախոհներին», - ասվում է հրապարակման մեջ։

Հիշենենք, որ այսօր առավոտյան մահացել է իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը. լուրը ֆեյսբուքյան էջում հայտնել է հանգուցյալի ընտանիքը:

Նմանատիպ նյութեր