211652_close_icon
views-count940 դիտում article-date 23:25 15-02-2025

Հայաստանի Սահմանադրությունը «տարածքային պահանջներ է պարունակում» Ադրբեջանի նկատմամբ․ Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մյունխենում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Մինսկի գործընթացի հետ կապված կառույցների լուծարման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ «Դրանք անցյալի մնացորդներ են»:

Անդրադարձ է եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը: Բայրամովը հերթական անգամ հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրությունը «տարածքային պահանջներ» է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, որը  խոչընդոտ է «Խաղաղության գործընթացին»։ Նա նշել է, որ Հայաստանը պաշտպանական ոլորտում գործակցում է տարբեր երկրների հետ:

Նմանատիպ նյութեր