211652_close_icon
views-count4813 դիտում article-date 10:40 15-02-2025

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Գանձակում բախվել են «Nissan»-ն ու «Լադա»-ն․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել պարեկներն ու շտապօգնության բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Գանձակ բնակավայրի Աբրահամյան փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 32-ամյա Ռաֆայել Մ․-ի վարած «Nissan» մակնիշի և 24-ամյա Հայկ Մ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Լադա»-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Արամ Դ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հովիկ Հակոբյանը և Վիգեն Հակոբյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ տեսուչ Սուչյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր