211652_close_icon
views-count1324 դիտում article-date 23:10 10-02-2025

Հանձնվելն ու զիջումները չեն զսպում Ադրբեջանի ախորժակը, այլ միայն վտանգում են Հայաստանի պետականության գոյությունը. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․  

«Իշխանափոխությունից անմիջապես հետո, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի հիման վրա, Հայաստանը պետք է հայց ներկայացնի ընդդեմ Ադրբեջանի Արդարադատության Միջազգային դատարան: Ադրբեջանի ախորժակը զսպելու միակ արդյունավետ միջոցը մեր իրավունքների պաշտպանությունն ու առաջմղումն է:

Հանձնվելն ու զիջումները չեն զսպում Ադրբեջանի ախորժակը, այլ միայն վտանգում են Հայաստանի պետականության գոյությունն այս տարածաշրջանում»:

Նմանատիպ նյութեր