Մերկասառույց ու երթևեկության համար վտանգավոր իրավիճակ՝ Ստեփանավանի թունելից մինչև Ստեփանավան քաղաք. ճանշինի փնթի աշխատանքի շնորհիվ այն վերածվել է սահադաշտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 8-ին, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Ստեփանավանի թունելից դեպի Տաշիր տանող մի քանի կմ-անոց ճանապարհահատվածում մերկասառույցը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար:
Ժողովրդին հայտնի Ստեփանավանի ոլորաններում ճանապարհը սպասարկող ճանշինը, որը ենթարկվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին, ոչ մի աշխատանք չի կատարել՝ ձյունը հեռացնելու, մերկասառույցը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ, ինչն էլ արդարացիորեն վարորդների զայրույթն էր առաջացնում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե Վանաձորում և Ստեփանավանում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի կարգադրությամբ Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանն ու Ստեփանավանի քաղաքապետ Արմեն Գրիգորյանը աշխատանքներ էին կատարել ու իրենց քաղաքներում ճանապարհները անցանելի էին, ժամանակին մաքրվել էին ձյան շերտից, ապա Ստեփանավանի թունելից մինչև Ստեփանավան քաղաք բարձիթողի վիճակ էր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։