211652_close_icon
views-count502 դիտում article-date 14:15 03-02-2025

Ցեղասպանության ուրացման դրսևորում է նաև բացահայտ պատմական փաստերը վերախմբագրելու ցանկությունը․ Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը գրում է.

«Չկարծեք, թե Հայոց Ցեղասպանությունը հերքելու կամ ուրանալու համար պարտադիր պետք է բոյով մեկ կանգնել ու գոռալ, թե նման բան տեղի չի ունեցել։ Ցեղասպանության ուրացման և հերքման մի եղանակ է մեղքի բաժինը դահիճի ուսերից վերցնելը, կամ ոճիրը «հիմնավորող», «բացատրող» ու «մեկնաբանող» ձևակերպումները։

Ցեղասպանության հերքման դրսևորում է նաև 1.5 միլիոն զոհերի անուն ազգանունների ցուցակագրման ցանկությունը, խորը դիտավորությամբ առանձնացող գիտակցությամբ, որ ներկայիս պայմաններում դա իրատեսական չէ: Ցեղասպանության ուրացման դրսևորում է նաև բացահայտ պատմական փաստերը վերախմբագրելու ցանկությունը, ասելով թե «մենք դեռ պետք է վերադառնանք այդ պատմությանը»:

Ահա ես ձեր համար նկարագրեցի, թե ինչպես են ինստիտուցիոնալ արշավը մեկնարկել դեռևս 10 ամիս առաջ ու հիմա ասում են «հոյս արև» չենք ուրանում: Ոճիրի անհերքելիությունը ստիպել է անգամ Օսմանյան դատարանին մեղավոր ճանաչել Ցեղասպանության իրագործողներին և ահա 110 տարի անց հայկական հողի վրա մարդիկ Ցեղասպանության նոր մեղավորներ են ցանկանում նշանակել։

Հ.Գ. Հանրային հեռուստաընկերության բանավեճով կամ ասուլիսով ուրացման, ժխտման հետողորմյան արդեն ուշացած է: Ուրացման ու ժխտման գնացքը ավելի արագ է գնացել...

Նմանատիպ նյութեր