211652_close_icon
views-count535 դիտում article-date 22:06 01-02-2025

«Խաղաղության խաչմերուկ» կոչվող կոմիքսում հատուկ շեշտվում էր Տավուշից դեպի Ադրբեջան ձգվող երկաթգծի շահագործման առաջարկը. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն այս շաբաթ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ասուլիսի կարևոր թեմաներին:

«Հարգելի հայրենակից, արդեն ավանդական դարձած այս ձևաչափում այսօր մի փոքր փոփոխություն եմ անում՝ հարցերիդ փոխարեն Փաշինյանի երեկվա ասուլիսում հնչած հինգ թեմաներին անդրադառնալով։ Հուսով եմ, մի փոքր օգտակար կլինեմ քո պայքարում։ Հայցում եմ ըմբռնումդ և սպասում հաջորդ շաբաթվա քո հարցերին»,-նշել է նա։

«Անդրադառնալով Ադրբեջանի պահանջի կատարմանը և դեպի Նախիջևան հաղորդակցման տարբերակներին՝ Նիկոլն ասաց, որ մյուս երկաթուղին, որ կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Հաղարծնի հատվածում այնպիսի մեծ ավերվածություններ են, որ եկաթուղին վերականգնելը բավականին մեծ խնդիր է։ Հիշեցնեմ, որ «Խաղաղության խաչմերուկ» կոչվող կոմիքսում և նրա հիման վրա նկարահանված մուլտիկում հատուկ շեշտվում էր Տավուշից դեպի Ադրբեջան ձգվող երկաթգծի շահագործման առաջարկը, որը հայկական ապրանքների համար դեպի Ռուսաստան Ադրբեջանով ամենակարճ ճանապարհն է։

Երեկ Նիկոլը խոստովանեց, որ այդ ուղղությունն իրատեսական չէ, որ մինչ այդ նա ստում էր։ Հատկապես, որ Դիլիջան-Իջևան հատվածը վթարի պատճառով փակ է դեռեւս 1994 թվականից։

Մյուս զավեշտը և սուտը կապված է այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանը Մեղրիով ճանապարհ է ստանում ոչ այնքան դեպի Նախիջևան, որքան դեպի Թուրքիա։ Այնինչ, ըստ Նիկոլի, մենք դրա փոխարեն Երասխից ընդամենը հասնելու ենք Մեղրի և ոչ թե Ադրբեջանով՝ ելք դեպի Ռուսաստան, ինչպես խոստացվում էր»,- շեշտել է Աշոտյանը։

Նմանատիպ նյութեր