3887 դիտում
18:33 31-01-2025
Նուբարաշենում ոստիկաններն ու պարեկները Վարդան Ղուկասյանի եթերից հետո իրականացրել են օպերացիա․ թաղապետի օգնականը, տեսնելով նրանց, գրպանից նետել է «Կրիստալ» տեսակի թմրամիջոց և 2 գլանակ․ վերջինը «Mercedes»-ով բերման է ենթարկվել․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 27-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ ոստիկանության Նուբարաշենի բաժնում ստացված օպերատիվ տվյալներով իրականացնում են օպերացիա, որի արդյունքում էլ ոստիկանության Նուբարաշենի բաժին է տեղափոխվում Երևանի բնակիչ 31-ամյա Գրիգոր Խ-ն.:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նուբարաշենի բաժնում օպերաատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գրիգոր Խ.-ն իր մոտ պահում է թմրամիջոց և հնարավոր է, որ նաև օգտագործում է:
Տեղում Նուբարաշենի ոստիկանապետ Կ. Հովհաննիսյանի և ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Ա. Իսախանյանի գլխավորությամբ պարզվում է, որ Գրիգոր Խ.-ն գտնվում է Նուբարաշենի 6-րդ փողոցում՝ իր վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկաններն ու պարեկները մեկնում են 6-րդ փողոց, որտեղ էլ ապօրինի թմրանյութ պահելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով Գրիգոր Խ.-ն ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Նուբարաշենի բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը հենց նկատում է ոստիկաններին ու պարեկներին, գրպանից հանում և նետում է 1 փաթեթ և 2 գլանակ (փաթեթում եղել է «Կրիստալ» տեսակի թմրանյութ), «Mercedes»-ն էլ տեղափոխվում է ոստիկանության Նուբարաշենի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալված Գրիգոր Խ.-ն ոստիկաններին և պարեկներին հայտնել է, որ ինքը աշխատում է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի օգնական-պարետ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ թաղապետարանի աշխատակցի վերաբերյալ տեղեկությունները ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները ստացել են «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության նախագահ, ժողովրդին հայտնի «ԴՈԿ» մականվամբ Վարդան Ղուկասյանի եթերներից մեկից , երբ Վ․ Ղուկասյանը բարձրաձայնել թաղապետի օգնականի վերաբերյալ տեղեկությունները ու արդեն ոստիկաններն ու պարեկները աշխատելով այդ ուղղությամբ պարզել են, որ այն համապատասխանում է իրականությանը ու գործի են անցել։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+