211652_close_icon
views-count991 դիտում article-date 12:02 30-01-2025

Ծառուկյանի «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը 32 միկրոավտոբուս կներկրի՝ Կոտայքի մարզի համար. նա արտոնություն ստացավ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «Մուլտի տրանսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի կողմից Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի սպասարկման բարելավման նպատակով նախատեսվում է ներմուծել 32 հատ միկրոավտոբուս։

Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։  Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 380․8 մլն դրամի ներդրում միկրոավտոբուսների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 409 աշխատատեղ։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 760-ի՝ 159 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 380․8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 64․7 մլն դրամ:

Նմանատիպ նյութեր