211652_close_icon
views-count1189 դիտում article-date 15:14 26-01-2025

Փոխանակ միջազգային ակտիվ արշավ սկսի՝ հայտարարում է, թե պատրաստ է Բաքվի բռնապետի հետ քննարկել Հայաստանին ուղղված մեղադրանքները ֆաշիզմի մեջ․ ՀայաՔվե

Ադրբեջանական ֆաշիզմ և հայկական փաշիզմ։ Երկուսն էլ արմատախիլ ենք անելու։

 Արցախը զավթած, 150 հազար մարդու էթնիկ զտման ենթարկած, պատերազմական հանցագործություններ կատարած Բաքվի բռնապետը Հայաստանի Հանրապետությունը լուծարելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ է սկսել։ 

Նա Հայաստանն անվանում է ֆաշիստական պետություն և վարչախմբից պահանջում է արմատախիլ անել ֆաշիզմը Հայաստանում՝ սպառնալով, որ հակառակ դեպքում ինքն է դա անելու։ Հայաստանի վարչախմբի պարագլուխը, փոխանակ միջազգային ակտիվ արշավ սկսի՝ ողջ աշխարհին ցույց տալով Բաքվի բռնապետի ագրեսիվ վարքն ու ցեղասպան էությունը, հայտարարում է, թե պատրաստ է նրա հետ քննարկել Հայաստանին ուղղված մեղադրանքները ֆաշիզմի մեջ։ Ուրեմն, փաստացի ընդունում է այդ մեղադրանքները։ 

ՀԱՅԱՔՎԵ

 

Նմանատիպ նյութեր