211652_close_icon
views-count1024 դիտում article-date 22:54 25-01-2025

Բաքվում պահվող հայերից որևէ մեկին ես իմ քաղաքական հակառակորդը չեմ համարում․ Փաշինյան

Բաքվում գտնվող հայերից որևէ մեկին ես իմ քաղաքական հակառակորդը չեմ համարում։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
   
«Ընդհակառակը, այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է տարածաշրջանում էսկալացիա հրահրելու համար։

Հետախուզական տվյալներ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են օգտագործում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզեն։ Այդ դատավարությունը օգտագործվելու է ՀՀ-ի դեմ»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր