211652_close_icon
views-count409 դիտում article-date 13:12 20-01-2025

ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արսեն Թորոսյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու է առաջադրել պատգամավոր Արսեն Թորոսյանին:

Թեկնածուին խորհրդարանում ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Արսեն Թորոսյանը ծնվել է 1982 թվականին, 2004-ին ավարտել Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ բուժական ֆակուլտետը, 2006-ի ավարտել է ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտը, 2009-ին՝ նույն ինստիտուտի ասպիրանտուրան: Մասնակցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացների ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Չինաստանի համալսարաններում:

2004-2018-ին աշխատել է առողջապահության ոլորտում գործող պետական և առևտրային կազմակերպություններում՝ ստանձնելով տարբեր պաշտոններ, այդ թվում՝ ղեկավարի:

2015-2016-ին ծառայել է ԶՈՒ-ում՝ որպես բժշկական ծառայության սպա: 2018-ի մայիսին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար, 2021-ի հունվարին նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, 2021-ի հունիսին ՔՊ ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Նմանատիպ նյութեր