730 դիտում
10:39 20-01-2025
Անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրություն է ուղարկել մի շարք միջազգային կազմակերպությունների
Անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
«Հրատապ գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների:
Նրանց ուշադրությունն եմ հրավիրել սույն թվականի հոկտեմբերի 17-ին Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությանը և ողջ այդ իրավական գործընթացի վրա:
Բաքվում դատապարտվում, նվաստացվում և խոշտանգվում են էթնիկ հայերը՝ մեր հայրենակիցները, ովքեր պատերազմի օրերին մինչև վերջին պահը մնացել էին Արցախում:
Դատավարությունն ընթացել է Բաքվի զինվորական դատարանում և 15 հայերի՝ Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան, Էրիկ Ղազարյան, մեղադրանք է առաջադրվել 2,548 դրվագով։ Սա խելագարություն չէ, այլ նույնիսկ` ավելին:
Իմ միջազգային գործընկերներին ներկայացրել եմ իրավիճակը և ահազանգել.
Դատավարությանն ընդառաջ քաղբանտարկյալ, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր ,որ իր փաստաբանին և թարգմանչին ստիպել են ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Իրեն հնարավորություն չեն տվել ծանոթանալ գործին իրեն հասկանալի լեզվով, խոշտանգել են իրեն, արգելել ջուր խմել, զուգարանի թղթից օգտվել և այլ անմարդկային գործողություններ: Եվ նա առաջին մարդը չէ,որ Ադրբեջանում բանտային պայմաններից դժգոհում է:
Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը փաստաբանական պաշտպանությանը և հարցաքննությունների կեղծ արձանագրություններին վերաբերող խնդիրների մասին լուրջ խախտում է, որը հակասում է արդար դատավարության իրավունքի հիմնարար սկզբունքներին:
Ուզում եմ ընդգծել,որ Ադրբեջանը խախտելով Ժնևի կոնվենցիան, պատերազմից հետո հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին: Արցախի նախկին ղեկավարության և այլ անձանց մեղադրանքները կրում են ակնհայտ քաղաքական բնույթ: «Ահաբեկչություն» և «ապօրինի զինված խմբավորում կազմավորել» մեղադրանքները ծառայում են միայն քաղաքական շահերին՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։
Հաշվի առնելով վերոնշյալը խնդրել եմ իմ միջազգային գործընկերներին.
Իրենց մանդտի շրջանակներում ջանքեր գործադրել՝ հասնելու այն բանին, որ միջազգային անկախ դիտորդներ ներգրավվեն այդ դատավարություններում,
Դրանք ընթանան դռնբաց և լուսաբանվեն,
Կոչ անել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումները,
Կատարելով միջզգային պարտավորությունները պահանջել անհապաղ վերադարձնել նրանց հայրենիք»,–գրել է նա։

Նմանատիպ նյութեր
1189 դիտում
12:55 17-12-2024
Հովիկ Աղազարյանի մասով կրկին գրություններ եմ ուղարկել մի շարք միջազգային կազմակերպությունների. Թագուհի Թովմասյան
1862 դիտում
09:27 11-05-2022
«Այս դեպքերի առթիվ շտապ գրություն եմ ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին». Թագուհի Թովմասյան
Այս բաժնից
490 դիտում
13:25 20-01-2025
Կարգելվի անչափահասներին էներգետիկ ըմպելիքների վաճառքը
370 դիտում
13:12 20-01-2025
ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արսեն Թորոսյանի թեկնածությունը
388 դիտում
12:53 20-01-2025
Բաքվի քայլերը և մեր հասարակության կարճատես պլանավորումը. Վահե Հովհաննիսյան