211652_close_icon
views-count445 դիտում article-date 18:25 17-01-2025

Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապատյանը հունվարի 17-ին հանդիպում է ունեցել «Հայփոստ» ՓԲ ընկերության ղեկավար կազմի հետ՝ գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանի գլխավորությամբ։

Նախարարին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը՝ ռազմավարական նպատակները, մարտահրավերները, զարգացման ռազմավարության իրականացման ֆինանսական գնահատականները, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, կանխատեսվող եկամուտներն ու ծախսերը:

Անդրադարձ է կատարվել նաև «Հայփոստ»-ի գործունեության ընթացիկ վիճակին և իրականացված բարեփոխումներին, ՀՀ տարածքում և ՀՀ-ից դուրս փոստային կապի հասանելությանն առնչվող թեմաների։

Մխիթար Հայրապետյանը ներկայացված ռազմավարության վերաբերյալ մի շարք դիտարկումներ է կատարել՝ ընդգծելով հատկապես միջազգային լոգիստիկ ծառայությունների զարգացման նպատակով միջազգային կապերի ընդլայնման, ինչպես նաև թվային վերափոխումների, ամպային լուծումների ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների կարևորությունը:

Նախարարը «Հայփոստ»-ի ղեկավար կազմին հանձնարարել է 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագծում կատարել որոշակի լրամշակումներ:

Նմանատիպ նյութեր