211652_close_icon
views-count637 դիտում article-date 11:12 17-01-2025

Այսօր Բաքվում սկսվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական իշխանությունների ներկայացուցիչների դեմ շինծnւ գործերով դատավարnւթյունը

Այսօր Ադրբեջանում սկսվում է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական իշխանությունների ներկայացուցիչների դեմ շինծու գործերով դատավարությունը: Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» համար:

Քրեական գործով մեղադրական եզրակացությունը դեկտեմբերի 16-ին հաստատվել է Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան՝ քննության։

Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ 1987-ի հոկտեմբերից մինչև 2024-ի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված «հանցագործությունների» առնչությամբ գլխավոր դատախազության և երկրի այլ քննչական մարմինների կողմից քննված 1,389 քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում։

Նմանատիպ նյութեր