slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»
211652_close_icon

Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»

views-count1828 դիտում article-date 22:52 15-01-2025
Գեղարդ հիմնադրամ․ 13-րդ դարի հայկական ճարտարապետության «գոհարն ու շտեմարանն» է Գանձասարի հռչակավոր վանական համալիրը։ Վանքն առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարի կեսերին՝ հայոց կաթողիկոս Անանիա Մոկացու կողմից։ 1216-1238 թվականներին Խաչենի գահերեց մեծ իշխան Հասան Ջալալ-Դոլան կառուցել է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ նրա հյուսիսային պատին թողնելով 27 տողից բաղկացած վիմագիր արձանագրություն։ 

14-րդ դարի վերջերից մինչև 1815 թվականը վանքը եղել է Գանձասարի կաթողիկոսության աթոռանիստը, ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց։ 18-րդ դարի սկզբին հանդիսացել է Արցախի ազատագրական շարժման կենտրոն։ Վանքի պատերին կա շուրջ 200 հայերեն արձանագրություն։ 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի ամբողջական բռնազավթումից և հայաթափումից հետո, Գանձասարի վանքն օկուպացվել է Ադրբեջանի կողմից։

Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող էր Գանձասարի հայկական վանական համալիրը համարվել «աղվանական եկեղեցական ճարտարապետության մարգարիտ», երբ 13-րդ դարում Արցախում և, ընդհանրապես, տարածաշրջանում աղվանական բնակչություն գոյություն չուներ։

Նմանատիպ նյութեր